ԱՄԱՆՈՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ

14 Dic

Սուրբ Ծնունդը եվ Ամանորը Լոնդոնում

Նոր տարին Լոնդոնում Լոնդոնը անկասկած շատ գեղեցիկ քաղաք է, բայց Սուրբ Ծնունդի եւ Ամանորի տոներին ստանում է ավելի գեղեցիկ տեսք: Ճշմարտությունն այն է, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը ունի շատ  առաջարկություններ բոլոր տարիքի մարդկանց  եւ ցանկացած ժամանակի համար, բայց Սուրբ Ծնունդի եւ Ամանորի ժամանակ ավելի շատ: Իդեալական վայրը, վայելել Լոնդոնը երեխաների հետ դա Winter Wonderland-ն է. Սա Սուրբ Ծննդյան շուկան է գերմանական ոճով, որը գտնվում է Hyde Park-ում, ամենամեծ զբոսայգիներից մեկը Լոնդոնում. Ակնհայտ է, որ մենք չենք կարող մի կողմ թողնել Սուրբ Ծննդյան լույսերը, քանի որ Լոնդոնը առավել հետաքրքիր քաղաքներից մեկն է: Հատկապես խորհուրդ է տրվում դեկորատիվ լույսերը եւ Սուրբ Ծնունդի դեկորացիաները հետեվյալ փողոցներում՝ Oxford Street, Regent Street, Carnaby Street, Bond Street եվ Covent Garden:

Վերջապես, երբ մոտենում է դեկտեմբերի 31- ի գիշերը եւ պատրաստ ես դիմավորել Նոր տարին, խորհուրդ ենք տալիս ուղղևորվել դեպի Thames գետի ափը. Կեսգիշերին մի մեծ լույսերի շարքը եւ սպեցէֆեկտները լուսավորում են երկնքից Լոնդոնը ողջունելով Նոր տարին: Որպեսզի լավ տեսնել այն, լավագույն վայրերից են Westminster թաղամասից մինչև London Eye. Իհարկե, կլինեն մի շարք երաժշտական ​​եւ շոու – ծրագրեր նախորդող ժամերին.

 

Սուրբ Ծնունդը եվ Ամանորը Փարիզում

Նոր տարին  Փարիզում Փարիզում, մի փոքր այլ կերպ է տարեվերջին. Առանց մեծ հրավառության կեսգիշերին Champs de Mars-ում, սակայն, Էֆելյան աշտարակը ունի շատ տպավորիչ լուսավորություն, որը սկսվում է ուղիղ կեսգիշերին.

Փարիզցիները, ինչպես Նյու Յորքցիները եւ Լոնդոնցիները, վայելելում են մեծ տոնը փողոցներում տարեվերջին. Մարդիկ իրենց հետ վերցնում են շամպայն եվ պիկնիկի զամբյուղ ուղղեվորվելով դեպի Champs de Mars, նշելու Ամանորը ընկերների եւ ընտանիքի հետ: Champs de Mars-ի մոտ, Champs Elysees-ն ել նաեւ շատ լավ տեղ է տոնել տարվա վերջը եվ դիմավորել Ամանորը: Մարդիկ հավաքվում են հայտնի գնումների փողոցում Դեկտեմբերի 31 – ին մոտ 21:00 – ին, ինչպես նաեւ բերում են մի շիշ շամպայն տոնելու: Կատարվում են փոքրիկ հրավառություններ ամբողջ քաղաքում, որը կարելի է տեսնել Champs Elysees-ից: Եթե ​​դուք ցանկանում եք ունենալ իսկապես լավ տեսարան Սուրբ Սրտի եկեղեցին նաեւ գերազանց տարբերակ է:  Մեծ Եկեղեցու աստիճաններից կարող ես ունենալ Փարիզի պանորամային տեսարանը  եւ տեսնել հրավառությունը, որ լուսավորում է ամբողջ երկինքը:

 

Սուրբ Ծնունդը եվ Ամանորը Հռոմում

Նոր տարին  Հռոմում Հռոմը իդեալական վայր է այցելելու համար Սուրբ Ծնունդի տոներին եւ Ամանորին: Այն մի կախարդական քաղաք է ամբողջ տարվա ընթացքում, բայց երբ մոտենում են տոները, նա փոխակերպվում է եւ ընդունում է այլ լույս, այլ դինամիկա եվ Մեգապոլիսը դառնում է ավելի հետաքրքրաշարժ: Սա մի Իդեալական վայր է հավատացյալների համար, քանի որ հավատը պայծառում է քաղաքի բոլոր հեռավոր անկյուններում: Ճանաչել կամ վերադառնալ Հռոմ  «Natale” (Սուրբ Ծնունդ- իտալերեն) տոներին, եզակի եվ ունիկալ փորձ է: Պետք է նշել, որ այդ օրերին, որոշ մոնումենտներ կարող են փակվել հանրության համար:

Ամենամեծ իրադարձությունը, անշուշտ, դա կեսգիշերային պատարագն է, որը վարում է Հռոմի Պապը Սուրբ Պետրոսի Բասիլիկայում 24-ի գիշերը: Այդ պատարագում, Սուրբ Հայրը օրհնում է հացը եւ գինին, եւ ներկայացնում բազմության առջեւ երեխա Հիսուսին: Իսկ 25-ի կեսօրին, Սուրբ Հայրը դիմում է ամբողջ աշխարհի բոլոր հավատացյալներին իր օրհնությամբ Urbi et Orbi մի քանի լեզուներով:

 

Սուրբ Ծնունդը եվ Ամանորը Մադրիդում

Նոր տարին  Մադրիդում Եթե ​​դա Մադրիդում է, որտեղ դուք պետք է նշեք տարեվերջը եւ ողջունել Ամանորը, ապա խորհուրդ ենք տալիս ձեզ գնալ դեպի հրապարակ “Puerta del Sol” դեկտեմբերի 30-ի գիշերը նույնպես, քանի որ այնտեղ նախապես կատարվում են Ամանորյա զանգերի փորձեր, ստուգելու այն ինչպես պետք է լինի 31-ին: Ինչպես տեսնում եք, սա մի մեծ ծրագիր է, քանի որ դուք կարող եք վայելել երկու գիշեր անընդմեջ տարեվերջը (Nochevieja – իսպաներեն) եւ ապրել երկու անգամ տարեվերջը, որը բավական մեծ հաջողություն է, օգտագործեք այդ հնարավորությունը.

Սա մի ավանդույթ է, որը առաջացել է վերջին տարիներին եւ ամեն տարի հավաքում է ավելի ու ավելի շատ հետեւորդներ, այնպես, որ Մադրիդի Տուրիզմը ներկայացնում է է այն իր պաշտոնական կայքում եւ ներառում այն քաղաքի Սուրբ Ծննդյան ծրագրին: Ամեն ինչ կատարվում է ճիշտ այնպես, ինչպես պետք է լինի 31-ի գիշերը, նույնիսկ անվտանգությունը, քանի որ սա փորձն է:

Այս երկու օրերի ընթացքում մի քանի հիմնական բաներ կան, որը դուք չեք կարող մոռանալ այն ժամանակ, երբ դուք գնում եք դեպի Puerta Del Sol: Ամենակարևորը դա խաղողն է, քանի որ, եթե դուք չեք ուտում 12 համապատասխան հատիկները, երազանքը, որը դուք  պահել եք, չի կարող կատարվել: Դուք նաեւ պետք է ձեր հետ վերցնեք մի շիշ շամպայն, որպեսզի դիմավորեք Ամանորը խաղողը ուտելուց հետո եւ որ ամենը լավ լինի Նոր տարվա ընթացքում:

 

Ինչպես տեսնում եք, ընտանեկան ճանապարհորդությունը դեպի այս քաղաքներ ողջունելու Ամանորը կարող է լինել շատ լավ ծրագիր, իսկ մենք մեր կողմից տալիս ենք հավելյալ 10% զեղչ այս չորս քաղաքների հյուրանոցների համար  մինչև 13/01/2013, օգտագործեք հետեւյալ կոդերը  յուրաքանչյուր ուղղության համար, որպեսզի կիրառել զեղչը:

Մադրիդ  –  HT50c0c8800ba5e         Հռոմ  –  HT50c8db30ca3df

Փարիզ  –  HT50c8daefa40fc              Լոնդոն  –  HT50c8dab42053d

հյուրանոցներ-ամբողջ-աշխարհում

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *