Յոթ գույների հողը

1 Feb

Յոթ գույների հողը (Շամարել, Մավրիտոս)

Յոթ գույների հողը (Շամարել, Մավրիտոս)

Շամարելի յոթ գույների հողը ՝ արտասովոր վայր է, որը գտնվում է Մավրիտոս կղզու հարավ – արեւմտյան մասում:

Բազմագույն հողը իսկապես եզակի է – այն գունավորված է ծիածանի բոլոր գույներով: Բազալտի բեկորները, որոնք մնացել են հրաբխային ժայթքումից հետո, ինչպես նաեւ հրաբխային մոխիրը, խառնվելով կավի հետ, ձեւավորել են յոթգույնանի հող (կարմիր, շագանակագույն, մանուշակագույն, կանաչ, երկնագույն, բաց մանուշակագույն եւ դեղին), որի տարբեր շերտերը չեն խառնվում նույնիսկ անձրեւներից հետո, իրենց տարբեր խտության եւ զանգվածի պատճառով: Տարբեր գույները, ինչպես ենթադրում են գիտնականները, առաջացել են լավայի շերտերի տարբեր ջերմաստիճաններում սառեցման հետեւանքով::

Այս աննկարագրելի վայրը դարձել է Մավրիտոսի հիմնական տեսարժան վայրը սկսած 1960 թ.: Զբոսաշրջիկների մեծ ներհոսքի պատճառով կղզու կառավարությունը որոշեց անցկացնել փայտե ցանկապատ, որպեսզի պահպանեն այս հրաշք վայրը: Այցելուները կարող են հիանալ բազմագույն ավազներով, բայց քայլել ավազի վրայով չեն կարող:

Մեկ այլ հետաքրքիր վայր յոթ գույների հողի մոտ դա Շամարել ջրվեժն է, որի ջրերը թափվում են մոտ 100 մետր բարձրությունից, մի մոռացեք ունենալ մի կարճ կանգառ եւ հիանալ Շամարելի գեղեցիկ ջրվեժներով:

Շամարել ջրվեժ, Մավրիտոս

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *