Սուրբ Վալենտինի օր

31 Ene

Սուրբ Վալենտինի օր կամ Բոլոր սիրահարների օր

Սուրբ Վալենտինի օր կամ Բոլոր սիրահարների օր

Սուրբ Վալենտինի օր, կամ Բոլոր սիրահարների օր — տոն, որը Փետրվարի 14-ին նշում են աշխարհի կաթոլիկները: Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս I Հռոմի պապը 496-ին և ավելի ուշ հանվեց Կաթոլիկ տոների օրացույցից 1969-ին: Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում արևմուտքի երկրներում: Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար:
Անգլո – Ամերիկայում մոտ 1840-ին, Էսթեր Հոուլանդը սկսեց վաճառել առաջին զանգվածային Վալենտինի բացիկները, որը հայտնի է որպես «Վալենտիններ», սրտի խորհրդանիշի կամ նետով հրեշտակի տեսքով , սակայն վերջին ժամանակներս Ինտերնետի առկայությունը տարածել է նոր սովորություն` վիրտուալ բացիկների փոխանակում: Նաեւ այս օրը ունի ընդհանուր ավանդույթ՝ վարդեր տալ սիրելի մարդկանց:

Կան մի քանի տարբեր թեորիաներ որոնք տալիս են այս ամսաթվին որպես Բոլոր սիրահարների օրվա ծագում: Այս օրերին է , որ սկանդինավյան երկրներում թռչունները զույգվում են, եվ այս ժամանակը դիտվում է որպես սիրո եվ ստեղծման խորհրդանիշ:

Ոմանք կարծում են, որ սա քրիստոնեացված հեթանոսական տոն է, քանի որ Հին Հռոմում կատարվում էր պաշտամունք սիրո աստծուն, որի հունական անունն էր Էրոս, որին հռոմեացիները կոչում եին Կուպիդո: Այդ ծիսակատարության ժամանակ նվերների միջոցով դիմում եին սիրո աստծուն խնդրելով գտնել եվ ստանալ կատարյալ սեր:

Շատերը կարծում են, որ այդ օրը նշվում է վերջերս, մեծ առևտրական կենտրոններին հետաքրքրության շնորհիվ, սակայն դրա ծագումը դեռ սկսվել է Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից:

Սուրբ Վալենտինը քահանա էր, մոտավորապես երրորդ դարում ծառայում էր Հռոմում: Այդ ժամանակ կառավարում էր Կայսր Կլավդիոս II, ով որոշեց արգելել ամուսնությունները երիտասարդների համար, քանի որ նրա կարծիքով ` առանց ընտանիքների երիտասարդները ամենալավ զինվորներն եին քանի որ ունեին ավելի քիչ պարտավորվածություն:

Քահանան զգաց, որ այդ որոշումը եղել է անարդար եւ մարտահրավեր ուղարկեց կայսրին: Օրհնում էր երիտասարդ սիրահարների գաղտնի ամուսնություններ (այստեղից էլ դարձավ հանրաճանաչ Սուրբ Վալենտինը որպես Սիրահարների հովանավոր). Կլավդիոս կայսրը իմացավ այդ մասին եվ ինչպես Սուրբ Վալենտինը վայելում էր մեծ հեղինակություն Հռոմում, կայսրը հրավիրեց նրան պալատ: Սուրբ Վալենտինը օգտվեց առիթից եվ  կատարեց քրիստոնեության հոգեորսություն:

Թեեւ սկզբում Կլավդիոս II -ը ցույց էր տալիս հետաքրքրություն, բանակը եւ Հռոմի քաղաքապետը, որի անուն էր Կալպուրնիո, համոզեցին նրան դուրս հանել գլխից:

Կլավդիոս կայսրը հրամայեց բանտարկել Վալենտինին: Այնուհետեւ բանտապետ Աստերիուսը ցանկացավ ծաղրել Վալենտինին եւ փորձի ենթարկել: Փորձը կայանում էր նրանում, որ Վալենտինը պետք է վերադարձներ նրա մի դուստր (անունը Ջուլիա) տեսողությունը, որը ծնվել էր կույր: Վալենտինը համաձայնվեց եւ Տիրոջ անունից վերադարձրեց նրա տեսողությունը:

Այդ ամենը ցնցեց Աստերիուսին եւ նրա ընտանիքին, որոնք կրոնափոխություն կատարեցին դեպի քրիստոնեություն: Համենայն դեպս, Վալենտինը շարունակեց մնալ բանտում եւ Կլավդիոս կայսրը 270 թվականի փետրվարի 14-ին հրամայեց մահապատժի ենթարկել նրան: Երիտասարդ Ջուլիան, երախտապարտ լինելով Սուրբ Վալենտինին, տնկեց նուշի ծառ վարդագույն ծաղիկներով նրա գերեզմանի մոտ: Այստեղից է, որ նուշը հանդիսանում է սիրո եւ տեւական բարեկամության խորհրդանիշ:

Arman’s Travel -ը մաղթում է Ձեզ երջանիկ Սուրբ Վալենտինի օր!

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *