Վենետիկյան կառնավալը 2013 -ին

29 Ene

Վենետիկի կառնավալը եզակի է… Բացահայտեք լավագույն դիմակները…

Վենետիկի կառնավալը եզակի է աշխարհում եւ նրա ավանդույթները սկսվում են դեռեւս 11-րդ դարում, թեեւ այն չի հայտարարվել որպես հանրային տոն մինչեւ երկու դար անց: Առաջին հիշատակումը Վենետիկի կառնավալի պատկանում է 1094թ., սակայն մինչեւ XIII-XIV դարերը կառնավալներին դիմակներ չեին կրում: 1162 – ին, ի պատիվ Աքիլեսի պատրիարքի նկատմամբ հաղթանակի սկսվեցին ժողովրդական տոնակատարություններ Սան Մարկո հրապարակում: Ենթադրվում է, որ այդ ժամանակից սկսված կառնավալը դարձավ ամենամյա միջոցառում: Կառնավալը արգելվեց 18 – րդ դարում: Երկար բացակայութունից հետո այն նորից վերադարձավ տոնակատարության 1979 թ.:

Վենետիկյան դիմակները պատրաստված են կաշվից կամ օրիգինալ ապակիի տեխնիկայով: Ամենաառաջին դիմակները բավականին պարզ դիզայնով եին  եւ չեին օգտագործվում դեմքը թաքցնելու համար, այլ հեռավորություն ստեղծելու եւ շփվելու հնարավորություն ունենալու սոցիալապես անհավասարների միջեւ: Ժամանակակից դիմակները նկարվում ձեռքով, օգտագործելով գիպս եվ ոսկու փոշի: Նրանք զարդարվում են թռչնի փետուրներով եւ թանկարժեք քարերով:

Կոստյումները պատկանում են վենետիկյան 17 -րդ դարի ժամանակաշրջանին, կարծես թե հենց նոր դուրս են եկել Կանալետտոյի նկարից:

Կարեւորագույն իրադարձություններից մեկը դա՝  լավագույն դիմակի մրցույթն է, այն տեղադրված է կառնավալի վերջին շաբաթվա վերջին: Միջազգային ժյուրին եւ նորաձեւության դիզայներները քվեարկում են լավագույն դիմակի համար “La Maschera più bella”:

Ամեն տարի, մոտ երեք միլիոն զբոսաշրջիկներ են գալիս Վենետիկ կառնավալային միջոցառումներին, այդ թվում նաեւ մասնակցության համար: Կառնավալը բացվում է հին վենետիկյան տոնով՝  Festa delle Marie, որը նվիրված է վենետիկյան աղջիկների ազատագրմանը, որոնք առեւանգվել եին Իստրիայի ծովահենների կողմից:

Կազմակերպվում են կոստյումային բեմադրություններ, որոնք ստեղծում են անցյալ դարերի մթնոլորտ:

2013 -ին Վենետիկյան կառնավալը կկայանա փետրվարի 2-ից մինչեւ 12-ը:

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *