10 ԱՐԺԵՔԱՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՇՏԱՑՆԵԼ ՁԵՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

29 Jun

Եթե Դուք ճանապարհորդում եք արտերկիր, մենք կտանք 10 արժեքավոր , որոնք կարող են հեշտացնել ձեր ճանապարհորդությունը:

1. Համոզվեք, որ Դուք վերցրել եք Ձեր բոլոր անձնական փաստաթղթերը՝ վավեր անձնագիր եւ վիզայի առկայությունը, եթե դա պահանջվում է Ձեր  ուղևորության երկրի կողմից:

2. Կարդալ ինֆորմացիոն ցոցանակները եւ ծանուցումները (եւ, հատկապես, հանրային հայտարարությունները կամ զգուշացումները  ճանապարհորդների առողջության եւ մի շարք այլ կարեւոր հարցերի համար) այն երկրների հյուպատոսարանների կամ դեսպանատների կողմից, որոնք նախատեսում եք այցելել:

3. Շատ հարմար է լինել ծանոթ այդ երկրների տեղական օրենքներին եւ սովորույթներին, որտեղ ճանապարհորդում եք: Հիշեք, որ ազատությունն ու իրավունքները շարադրված Ձեր երկրի Սահմանադրությունում, միշտ չէ, որ կիրառելի է այն երկրներում, որտեղ պետք է ճանապարհորդեք: Ձեզանից պահանջվում է հարգել եւ կիրառել այդ երկրների օրենքները , որոնք այցելում եք արտասահմանում:

4.  Պատճենահանեք երկու օրինակով Ձեր անձնագրի անձը հաստատող էջերը: Սա կնպաստի փոխարինել Ձեր անձնագիրը, այն կորցնելու դեպքում: Թողնել մեկ օրինակը տանը, ընկերների կամ ընտանիքի անդամների մոտ, որոնց հետ Դուք հեշտությամբ կարող եք կապ հաստատել արտերկրից: Մյուս օրինակը վերցրեք Ձեզ հետ եւ պահեք այն առանձին անձնագրից:

5. Թողեք  Ձեր ճանապարհորդության երթուղու կրկնօրինակը  Ձեր ընտանիքի կամ ընկերների մոտ, որպեսզի նրանք կարող են հեշտությամբ կապ հաստատել Ձեզ հետ  արտակարգ իրավիճակների դեպքում:

6. Եղեք ուշադիր մշտապես Ձեր ուղեբեռի նկատմամբ: Չլքել կամ անուշադիր չլինել հասարակական վայրերում (օդանավակայաններում, հյուրանոցներում…): Չընդունել փաթեթներ օտարներից:

7. Պարզեք  Ձեր երկրի Դեսպատների և Հյուպատոսարանների հասցեն և հեռախոսահամարները այն օտարերկրյա պետություններում, որտեղ պատրաստվում եք ճանապարհորդել: Փոստային հասցեները եւ հեռախոսահամարները շատ օգտակար են  որեւէ խնդիր ծագելու դեպքում:

8. Փորձեք ուշադրություն չգրավել այն երկրներում, քաղաքներում կամ թաղամասերում, որոնց մասին շատ քիչ տեղեկություններ ունեք: Խուսափեք նման իրավիճակներում չկրել թանկարժեք հագուստներ և զարդեր, որոնք կարող են ուշադրություն գրավել: Մի վերցրեք Ձեզ հետ մեծ գումարներ եւ վարկային քարտեր: Իսկ նրանց առկայության դեպքում՝ պահեք տարբեր վայրերում:

9. Որպեսզի խուսափեք լ տեղական օրենքները խախտելուց՝ միշտ աշխատեք միմիայն լիազորված գործակալների հետ տարադրամի փոխանակման կամ արվեստի  իրերի ձեռքբերման ժամանակ:

10. Որեւէ խնդիր ունենալու դեպքում, անմիջապես դիմեք  Ձեր երկրի մոտակա դեսպանատուն:

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *